Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

ՔՊ-ի թիրախում երիտասարդությունն է

ՔՊ-ի թիրախում երիտասարդությունն է
13.08.2025 | 19:13

Վերջին մի քանի օրերի նախաձեռնությունները հուշում են, որ քպ-ական խունտան անցել է երիտասարդ կադրերի ու համակիրների հավաքագրմանը և երիտասարդության վրա ներգործելու նոր գործիքակազմերի մշակմանը:

Խոշոր բիզնեսմեն ու հարկատու Զարեհ Սինանյանի գործուն մասնակցությամբ վերջերս գումարված Ազգային (?) երիտասարդական համաժողովին հաջորդեց Ներքին գործերի նախարարին կից երիտասարդական խորհրդի ստեղծումը:

Մի խոսքով, աշխատում են:

Կոչս ուղղում եմ արժանապատվություն ու պատիվ ունեցող հայ երիտասարդներին.

մի´ վերածվեք քաղաքական ու դավաճան գործարքների մեջ շրջանառվող մանրադրամի:

Մի´ վերածվեք լաբորատոր փորձարկումների համար օգտագործվող մկների ու ճագարների:

Հենց այդպես են ձեզ դիտարկում նման լսարաններ հրավիրելով:

Մի´ մոռացեք, որ ձեր դեմքերն արձանագրվում են հոգեվարք ապրող դրածո իշխանավորների հետ և այդ արձանագրումից չեք մաքրվի ձեր ողջ կյանքում:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 7335

Մեկնաբանություններ